Ուկրաինական լրատվամիջոցներ - Ռուսական օկուպացիոն ուժերի մի քանի ստորաբաժանումներ մտել են Խարկով քաղաք, փողոցներում մարտեր են ընթանում
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերի մի քանի ստորաբաժանումներ մտել են Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաք Խարկով, փողոցներում մարտեր են ընթանում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուկրաինական բանակի զինծառայողները պայթեցրել են ռուսական ռազմական շարասյան մի քանի մեքենաներ։
Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են անում մնալ ապաստարաններում:
Խարկովում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով Ալեքսեևկայի շրջանում տրանսպորտ չի գործի։ Խարկովի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է։