Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Ուկրաինայի Բախմուտ շրջանի ևս մեկ բնակավայր
Ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտ շրջանի մեկ այլ բնակավայր։
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուս զինվորները մտել են Ռազդոլովկա գյուղ և կարողացել են առաջ շարժվել դեպի Պրոգրես գյուղ, որը գտնվում է Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում։
Դիփսթեյթի վերլուծաբանները հրապարակել են մարտերի նոր քարտեզ, որը ցույց է տալիս, որ ռուսներն ունեն նախաձեռնություն և փորձում են առաջ շարժվել երկու ուղղությամբ։