Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսական բանակը լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքների դեմ, պայթյունների ձայներ են լսվում Կիևում
Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսական բանակը լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքների դեմ, պայթյունների ձայներ են լսվում Կիևում

Ռուսական բանակը լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքների դեմ, Կիևում պայթյունների ձայներ են լսվում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է Կիևի, Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Ժիտոմիրի շրջաններում։ Մի քանի պայթյուն է որոտացել Օդեսա քաղաքում: Քաղաքում երկու էլեկտրակայան է վնասվել:

Հաղորդվում է, որ ռուս զինվորականների կողմից արձակված հրթիռները թռչում են Լվովի մարզի ուղղությամբ։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատն ասում է, որ Ռուսաստանը ամենաշատ ուշադրությունը դարձնում է Ուկրաինայի կենտրոնական հատվածին։

Հաղորդվում է, որ ռուսներն ավելի քան 15 թևավոր հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ։