Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուս զինվորականները ռմբակոծել են Դոնեցկի մարզի մի քանի քաղաքներ, կան զոհեր
Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուս զինվորականները ռմբակոծել են Դոնեցկի մարզի մի քանի քաղաքներ, կան զոհեր

 

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները հարձակում են սկսել Դոնեցկի շրջանի վրա։ Ռմբակոծվել են մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Տորեցկը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ արդյունքում մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 122 ռազմական բախում։ Հարձակումները հիմնականում իրականացվել են Խարկովի, Կուպիանսկի և Լիմանի ուղղությամբ։