Ուկրաինական լրատվամիջոցներ. «Մեծ յոթնյակ»-ը կարող է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել ներկայիս գնի կեսը
Ուկրաինական լրատվամիջոցներ. «Մեծ յոթնյակ»-ը կարող է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել ներկայիս գնի կեսը

«Մեծ յոթնյակը» կարող է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել ներկայիս գնի կեսը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին խոսել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Մենք վերին շեմը կսահմանենք ներկայիս գնի մոտ կեսը և կստեղծենք մի համակարգ, որը թույլ չի տա մարդկանց գնել կամ չգնել այն ավելի բարձր գնով»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

Կիսիդայի կարծիքով՝ սա պատասխան կլինի Ռուսաստանի սարսափելի գործողություններին։

«Մենք բախվում ենք լայնածավալ իրավիճակի, որը ցնցել է ողջ աշխարհակարգը, և մենք պետք է ցույց տանք, որ նման սարսափելի գործողությունները մեծ գին են պահանջում», – ասել է Կիսիդան։