Ուկրաինական լրատվամիջոցներ. Հորդանանն ու Իրաքն այլևս չկան Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի կոմյունիկեի ստորագրած երկրների ցանկում
Շվեյցարիայում ուկրաինական խաղաղության գագաթնաժողովից հետո ստացված կոմյունիկեն ստորագրած երկրների ցանկում Հորդանանն ու Իրաքն այլևս չկան, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Սկզբում կոմյունիկեն ստորագրել է 80 երկիր, սակայն շուտով նրանց թիվը նվազել է՝ հասնելով 78-ի։ Թարմացված ցուցակում այլևս չկար Իրաքն ու Հորդանանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայացել է Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են 100 երկրների պատվիրակություններ։