Ուկրաինական լրատվամիջոցներ. Հարցման համաձայն՝ ուկրաինացիների շրջանում վստահությունը Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ աճել է մինչև 68%՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին
Ուկրաինական լրատվամիջոցներ. Հարցման համաձայն՝ ուկրաինացիների շրջանում վստահությունը Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ աճել է մինչև 68%՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

Հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ուկրաինացիների շրջանում երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ վստահությունն աճել է՝ հասնելով 68%-ի։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ Օվալաձև աշխատասենյակում բանավեճից հետո Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ վստահությունը փետրվարի առաջին կեսի 57%-ից հասել է 68-ի։

Հարցման համաձայն՝ 2025 թվականի փետրվարի առաջին կեսին ուկրաինացիների 57%-ը վստահել է Զելենսկիին, իսկ 37%-ը չի վստահել նախագահին։

Փետրվարի 14-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում պետության ղեկավարի նկատմամբ վստահության մակարդակն աճել է մինչև 67%, իսկ Զելենսկիին չվստահողների թիվը նվազել է մինչև 29%:

Հարցման համաձայն՝ Ուկրաինայի արևելքում նախագահի նկատմամբ վստահությունը համեմատաբար ցածր է, թեև մեծամասնությունը շարունակում է վստահել Զելենսկիին։ Հարցման արդյունքների համաձայն՝ նախագահին վստահում է 60%-ը, իսկ 36%-ը՝ ոչ։

Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 1029 մարդ։ Հարցումն անցկացվել է այդ ժամանակահատվածում Ուկրաինայում բնակվող 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ նման հարցման ժամանակ սխալի սահմանը չի գերազանցում 4,1%-ը։