Ուկրաինական լրատվամիջոցներ. Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 17 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել 11-ը
Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 17 անօդաչու թռչող սարքերով, ուկրաինական զինված ուժերը կարողացել են խոցել դրանցից 11-ը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտարարում է, որ Օդեսա քաղաքի վրա հրթիռային հարձակման ժամանակ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բարձրահարկ շենքը և ուսումնական հաստատությունը։
Վերջին 24 ժամում ռուսները 17 հարձակում են իրականացրել Սումիի շրջանի սահմանային գոտու վրա, որտեղ գրանցվել է 154 պայթյուն։