Ուկրաինական լրատվամիջոցներ. Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել Ռուսաստանի կողմից արձակված մեկ հրթիռ և 13 «Շահիդ»
Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա վեց հրթիռով և 19 «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել մեկ հրթիռ և 13 «Շահիդ»։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Դոնեցկի շրջանային ոստիկանության բաժնի պետ Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վեց մարդ վիրավորվել է, բազմահարկ շենքը վնասվել է։
Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 66 բախում։ Ռուսաստանը հինգ հրթիռային և 125 ավիահարված է հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին և բնակավայրերին։ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ավելի քան 110 բնակավայրեր են հայտնվել հրետանային կրակի տակ։