Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող Նախարարների կաբինետի շենքը այրվում է Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով
Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող Նախարարների կաբինետի շենքը այրվում է Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով

Ուկրաինայի մայրաքաղաքում Նախարարների կաբինետի շենքը այրվում է Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով: Ուկրաինայում Նախարարների կաբինետի շենքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով: Հաղորդում է Կիևի քաղաքապետը։

«Պեչորի շրջանի կառավարության շենքում հրդեհ է բռնկվել, ամենայն հավանականությամբ, անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով: Հրշեջները աշխատում են տեղում», – գրել է Կլիչկոն։

Կլիչկոյի խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև Կիևի Սվյատոշին շրջանի պահեստային շենքերում: Այնտեղ աշխատում են նաև արտակարգ ծառայությունները։

Տեղեկատվության համար՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանը ևս մեկ լայնածավալ ավիահարված է հասցրել Ուկրաինայի տարածքում: Նպատակակետերն էին Կիևը, Օդեսան, Դնեպրը, Զապորոժիեն և Կրիվոյ Ռոգը։