Ուկրաինական կողմի տվյալներով՝ այսօր ռուսական ուժերը հարձակվել են երեք էլեկտրակայանների վրա
Ռուսական ուժերը միայն այսօր հարձակվել են երեք էլեկտրակայանների վրա։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնում են Ուկրաինայի տարածաշրջանային ղեկավարները։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սվետլանա Օնիշչուկի խոսքով՝ վերջին տեղեկությունը ստացվել է Իվանո-Ֆրանկովսկից, որտեղ հարձակում է տեղի ունեցել Բուրշտինի կայանի վրա։
Տեղում աշխատում է արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Ինչպես հայտնի է, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օրվա ընթացքում ռմբակոծվել են Վիննիցա և Կրիվոյ Ռոգ էներգահամակարգերը։
Ռուսական ուժերն այսօր հարձակվել են ուկրաինական երեք էլեկտրակայանների վրա։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնում են Ուկրաինայի տարածաշրջանային ղեկավարները։