Ուկրաինական կողմը նշում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը փոխըմբռնման են հասել մարդասիրական միջանցքների հարցում՝ ապահովելով ժամանակավոր հրադադար
Ուկրաինական կողմը նշում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը փոխըմբռնման են հասել մարդասիրական միջանցքների հարցում՝ ապահովելով ժամանակավոր հրադադար

Ուկրաինան և Ռուսաստանը փոխըմբռնման են հասել մարդասիրական միջանցքների հարցում՝ ապահովելով ժամանակավոր զինադադար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ցավոք սրտի, մենք չստացանք այն արդյունքը, որը սպասում էինք։ Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ մանրամասն քննարկել ենք հումանիտար ասպեկտը։ Շատ քաղաքներ այժմ շրջափակման մեջ են։ Այնտեղ դրամատիկ իրավիճակ է, սննդի և դեղորայքի առումով։ Ես կարդացի պաշտոնական հաղորդագրությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ հումանիտար միջանցքներ ստեղծել խաղաղ բնակիչների տարհանման համար։ Ինչպես նաև դեղորայքի և սննդամթերքի առաքումը հատկապես սուր մարտական ​​գործողությունների տարածքներ: Սահմանափակ ժամանակով կրակի դադարեցման հնարավորությամբ և այն հատվածներում, որտեղ տեղի կունենա տարհանում։ Այդ նպատակով մոտ ապագայում կկազմակերպվեն կապի հատուկ ուղիներ և կձևավորվեն համապատասխան լոգիստիկ ընթացակարգեր»,- ասել է Պոդոլյակը։