Ուկրաինական կողմը հերքում է ռուսական ուժերի կողմից Բախմուտի ամբողջական գրավումը
Ուկրաինական կողմը հերքում է ռուսական ուժերի կողմից Բախմուտի ամբողջական գրավումը։
Ինչպես Reuters-ին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան հրամանատարության խոսնակ Սերգեյ Չերևատին, «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժնիի հայտարարությունը Բախմուտ քաղաքի ամբողջական գրավման մասին չի համապատասխանում իրականությանը։
“Սա ճշմարտություն չէ. Մեր ստորաբաժանումները կռվում են Բախմուտում»,- ասել է Չերևատին։
Երկար ամիսներ Դոնեցկի Բախմուտ քաղաքը եղել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ամենաերկարատև մարտերի կենտրոնը։ Ռուսական ուժերը հունիսից փորձում են գրավել բնակավայրը։