Ուկրաինական կայքէջը հրապարակում է ձայնագրություն, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին զրուցում են Գիորգի Գաբունիայի գործի մասին

Ուկրաինական obozrevatel.com կայքէջը հրապարակում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլու հեռախոսազրույցը ձայնագրությունը:

Կայքէջի փոխանցմամբ, ձայնագրությունում Միխեիլ Սաակաշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին զրուցում էին «Մթավարի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի և հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի մասին:

«Գվարամիան խելագար է, պոռնկորդի և հիվանդ, ամեն բան տապալեց»,- ասում է Միխեիլ Սաակաշվիլին, ըստ ձայնագրության:

Նույն ձայնագրության համաձայն, Ադեիշվիլին հայտարարում է, որ Նիկա Գվարամիան իրեն չի հավատացել, նյարդերը տեղի են տվել և խոսել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների մասին, որը չպետք է անել:

Ուկրաինական կայքէջի կողմից տարածված ձայնագրության մեջ խոսվում է նաև հաղորդավար Գիորգի Գաբունիայի մասին, ում Միխեիլ Սաակաշվիլին որակում է անկայուն և վախկոտ մարդ:

Ուկրաինական կայքէջը ձայնագրության վերաբերյալ գրում է. «Գիտեր թե ոչ Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Գաբունիայի դեմ նախատեսված մահափորձի մասին: Ստացվում է, որ գիտեր: Այս ձայնագրությամբ հաստատվում է, Միխեիլ Սաակաշվիլին և Նիկա Գվարամիան տեղյակ էին այդ պլանավորված մահափորձի մասին, այս մասին չեն տեղեկացրել Վրաստանի կառավարությանը»: