ՈՒկրաինական ինքնաթիռին պատահաբար դիպել է Իրանի հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից արձակված ռուսական հրթիռը. Ամերիկյան մամուլ
ՈՒկրաինական ինքնաթիռին պատահաբար դիպել է Իրանի հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից արձակված ռուսական հրթիռը. Ամերիկյան մամուլ

Ամերիկյան մամուլի տվյալներով, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռին պատահաբար դիպել է Իրանի հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից արձակված ռուսական հրթիռը,- այս մասին գրում է «Բի Բի Սին»:

Բացի այդ, «Սի Բի Էսի» լրատվությամբ, Միացյալ Նահանգների պաշտոնյաները ենթադրում են, որ ինքնաթիռին դիպել է հրթիռ: Ավելի վաղ, Ուկրաինայի իշխանությունները ինքնաթիռի կործանման հիմնական պատճառներից մեկը անվանել է ռուսական հակահրթիռային «Տոր» համակարգի հրթիռը:

«Սի Բի Էսը» ԱՄՆ-ի հետախուզությանը հենվելով գրում է, որ արբանյակը ֆիքսել է երկու հրթիռի արձակման  ինֆրակարմիր լույս, որից հետո ռադարի վրա հայտնվել է ևս մեկ պայթյունի պատկեր:

Թեհրանում, հունվարի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Իրանում ասում են, որ ուկրաինական «Boeing»-ի կործանումը կապված է տեխնիկական պատճառների հետ: Իր հերթին ավիաընկերությունում ասում են, որ ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցել հունվարի 6-ին և ոչ մի թերություն չի հայտնաբերվել: