Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական ուժերը Կրասնոդարի երկրամասում խոցել են ռուսական А-50 ռադարային ինքնաթիռ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ ուկրաինական ուժերը Կրասնոդարի մարզում խոցել են ռուսական A-50 ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ։
«Ոչնչացված ռուսական A-50U-ն ինքնաթիռի նոր արդիականացված տարբերակն է, որի արժեքը կազմում է 350 մլն դոլար»,- նշել են գործակալությունը։
Սոցցանցերում պտտվում են նաև կադրեր, որոնցում երևում է, որ օդում խոցվել է ինքնաթիռը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել փաստը։
Այսօր հաղորդվել է նաև, որ ուկրաինական ուժերը Խերսոնի շրջանում Սու-34 ռազմական ինքնաթիռ են խոցել։