Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության փոխանցմամբ՝ ռուս զինվորականները զինամթերք են պայթեցրել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում
Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության փոխանցմամբ՝ ռուս զինվորականները զինամթերք են պայթեցրել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում։
Ըստ «Էներգոատոմի» մամուլի ծառայության՝ ռուս զինվորականները զինամթերք են պայթեցրել Զապորոժյեի ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի և ուսումնական կենտրոնի մոտ։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, դեռևս հայտնի չէ, թե արդյոք ռադիացիոն ֆոնը փոխվել է կայանի շրջակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։