Ուկրաինական բանակի զորամասերը լքել են Սոլեդար քաղաքը
Ուկրաինական բանակի զորամասերը լքել են Սոլեդար քաղաքը

Ուկրաինական բանակի զորամասերը լքել են Սոլեդար քաղաքը: Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբի խոսնակ Սերգեյ Չերևատը չի նշում Սոլեդարից դուրս գալու ստույգ ժամկետը։

«Մի քանի ամիս տեւած ծանր մարտերից հետո, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ուկրաինական զինված ուժերը լքել են Սոլեդարը եւ նահանջել արվարձաններում նախապես պատրաստված դիրքեր»,- ասել է ուկրաինական բանակի պաշտոնյան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սոլեդարը գրավելու մասին հայտարարել էր երկու շաբաթ առաջ։