Ուկրաինական բանակի կողմից օկուպացված Ղրիմում Սևաստոպոլի ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել
Ուկրաինական բանակի կողմից օկուպացված Ղրիմում Սևաստոպոլի ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել

Ուկրաինական բանակի կողմից օկուպացված Ղրիմում Սևաստոպոլի ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Սեւաստոպոլի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Միխայիլ Ռազվոժաեւը։

«Նախնական տեղեկություններով՝ այսօր Ուկրաինայի զինված ուժերի՝ Սեւաստոպոլի վրա հարձակման հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, նրանցից մեկը երկու տարեկան երեխա է։ Ուչկուևկայում վիճակը ծանր է։ Մոբիլիզացված են շտապօգնության բոլոր խմբերը։ Մի քանի մարդ արդեն տեղափոխվել է հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 22 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Հաղորդվում է նաեւ, որ Սեւաստոպոլում հրթիռակոծությունը հետ մղելու ժամանակ բեկորներից վիրավորվել է մի քանի մարդ։