Ուկրաինական բանակի ցամաքային զորքերի տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերն այսօր ռեկորդային կորուստներ են կրել
Ռուսական օկուպացիոն ուժերն այսօր ռեկորդային կորուստներ են կրել, ոչնչացվել է ավելի քան հազար զինվոր, հայտնում է Ուկրաինայի բանակի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանը երբեք ռազմական անձնակազմի այսքան կորուստ չի ունեցել ռազմական գործողությունների նման ժամանակահատվածում, իր գոյության ողջ ընթացքում, իր սկսած զինված հակամարտություններից ոչ մեկում։ Ուկրաինական զինված ուժերը ամուր կանգնած են գծին և պաշտպանում իրենց հողերը օկուպանտից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի իշխանության տվյալներով՝ այս պահին մարտեր են ընթանում Մելիտոպոլի, Մարիուպոլի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։