Ուկրաինական բանակը ռմբակոծել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքը օկուպացված Ղրիմում
Ուկրաինական բանակը ռմբակոծել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքը օկուպացված Ղրիմում

Ուկրաինական բանակը ռմբակոծել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքը օկուպացված Ղրիմում։

Սեւաստոպոլի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Միխայիլ Ռազվոժաեւը հայտարարում է, որ հրթիռային հարձակում է իրականացվել Սեւաստոպոլում տեղակայված ՌԴ Սեւծովյան նավատորմի շտաբի վրա։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ հրթիռի բեկորներն ընկել են Սեւաստոպոլի կենտրոնում։

Միաժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուս զինվորականները ծխածածկույթ են արձակել Սևաստոպոլի ծոցի ուղղությամբ, թեև այդ տարածքում նաև սև ծուխ է նկատվում։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։