Ուկրաինական բանակը մի քանի բնակավայր է ազատագրել Լուգանսկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում
Ուկրաինական բանակը մի քանի բնակավայր է ազատագրել Լուգանսկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում

Ուկրաինական բանակը մի քանի բնակավայր է ազատագրել Լուգանսկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Լուգանսկի մարզում ազատագրվել է Գրեկովկա գյուղը, որը գտնվում է Խարկովի և Դոնեցկի մարզային-վարչական սահմանի մոտ։

Օկուպացիոն ուժերը պատրաստվում են երկարատև պաշտպանության, քանի որ խրամատներ են փորում, ականապատում տարածքը և համալրում պաշարները։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ազատագրվել են նաեւ Խերսոնի շրջանի Տրիֆոնովկա եւ Խարկովի մարզի Գլուշկովա գյուղերը։

Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ երկրի զինված ուժերը հոկտեմբերի մեկից հետո Խերսոնի ուղղությամբ ազատագրել են 29 բնակավայր, որը կազմում է 400 քառակուսի կիլոմետր։