Ուկրաինական բանակը «Ատակամս» տիպի հրթիռներով առաջին հարվածներն է իրականացրել ռուսական դիրքերի վրա
Ուկրաինական բանակը «Ատակամս» տիպի հրթիռներով առաջին հարվածներն է իրականացրել ռուսական դիրքերի վրա։ Ըստ «Wall Street Journal»-ի՝ հրթիռները, հավանաբար, մի քանի օր առաջ գաղտնի հանձնվել են Ուկրաինային։
Ուկրաինան ռմբակոծել է Բերդյանսկում և Լուգանսկում տեղակայված ռուսական ավիաբազաները, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում։ Ռմբակոծության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են տարբեր մոդիֆիկացիաների ինը ուղղաթիռ, հակաօդային պաշտպանության համակարգի կայաններ, զինամթերքի պահեստներ, խոցվել են օդանավերի թռիչքուղիները։
«Ատակամս» տեսակի հրթիռը պարունակում է 200-ից 300 զինամթերք եւ կարող է թիրախը ոչնչացնել 300 կիլոմետր հեռավորության վրա։