Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Բրյանսկի մարզի Կլինց նավթի պահեստում
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Բրյանսկի մարզի Կլինց նավթի պահեստում,- հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ նավթի պահեստում, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքը նետել է զինամթերքը, բռնկված հրդեհը տարածվել է հազար քառակուսի մետր տարածքի վրա։
Ըստ Բոգոմազի՝ ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը։
Ինչպես ասել է Բրյանսկի շրջանի ղեկավարը, դա Ուկրաինայի փորձն է հարձակվել Կլինցի տարածքում գտնվող օբյեկտների վրա։
Նրա խոսքով՝ Կլինցի նավթի պահեստի տարածքում զինամթերքի բեկորներն ընկել են օդային թիրախի ոչնչացման ժամանակ։