Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգի մարզի նավթավերամշակման գործարանի վրա, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 1400 կմ հեռավորության վրա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգի մարզի նավթավերամշակման գործարանի վրա, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 1400 կմ հեռավորության վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկնեֆտեորգսինտեզի նավթավերամշակման գործարանի վրա, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 1400 կմ հեռավորության վրա։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ սա ռուսական օբյեկտի վրա ամենախորը հարձակումն է։

Օրսկնեֆտեորգսինտեզի գործարանը մասնագիտանում է բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն վառելիքի, մազութի և բիտումի արտադրության մեջ։ Դրա տարեկան վերամշակման հզորությունը կազմում է մոտ 6.6 միլիոն տոննա։