Ուկրաինացի զինվորականները օկուպացված Ղրիմում երկու ռուսական նավ են ոչնչացրել

12:31, 30.05.2024

Ուկրաինացի զինվորականները օկուպացված Ղրիմում երկու ռուսական նավ են ոչնչացրել։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հաստատում է, որ տրանսպորտային դեսանտները ոչնչացվել են մայիսի լույս 30-ի գիշերը։ Ռուսական նավերի դեմ կիրառվել են ռազմածովային հարվածային անօդաչու սարքեր։

Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ հաջողված հատուկ գործողությունը հնարավոր է դարձել United 24 գլոբալ հարթակի աջակցության շնորհիվ։ Նավակները ոչնչացվել են Եվպատորիայի շրջանի Չեռնոմորսկոյե գյուղի մոտ։

Նմանատիպ