Ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար Առաջին ալիքում անցկացված մարաթոնի ընթացքում հավաքվել է 674 380 լարի
10:18, 02.03.2022
Ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար մինչ այժմ «Մենք` Ուկրաինայի համար» բարեգործական մարաթոնի ընթացքում հավաքվել է 674 380 լարի՝ ի համերաշխություն Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ։
Վրաստանի Առաջին ալիքը Կարմիր Խաչի հետ համատեղ բարեգործական մարաթոն է անցկացրել։ Գումարը փոխանցվել է Կարմիր Խաչի հաշվեհամարին։
Մարաթոնը ուղիղ եթերով հեռարձակվել է Վրաստանի Առաջին ալիքով, և հանրության բոլոր անդամները հնարավորություն են ունեցել մասնակցել դրան՝ հեռախոսազանգի միջոցով կամ բանկային հաշվին գումար փոխանցելով։
«Մենք՝ Ուկրաինայի համար»՝ բարեգործական մարաթոնին մասնակցել են վրացի հայտնի երգիչներ, հնչել են ստեղծագործություններ Վրաստանի Առաջին ալիքի երաժշտական նախագծերից։
Բարեգործական մարաթոնը Հանրային հեռարձակողների համերաշխության ակցիան է ողջ Եվրոպայում, մարաթոնը մեկնարկել է Վարշավայում, այսօր Թբիլիսիում և Պրահայում, ապա Տալլինում և Բուխարեստում, ինչպես նաև եվրոպական բոլոր մայրաքաղաքներում, նպատակը մեկն է՝ օգնել ուկրաինացի ժողովրդին։