Ուկրաինացի մարզիկներին արգելվել է մասնակցել Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերին ռուսների հետ #1TVSPORT
Ուկրաինացի մարզիկներին արգելվել է մասնակցել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերին, որին կմասնակցեն ռուս մարզիկները, հայտարարել է Ուկրաինայի կառավարության նախարար, ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ Օլեգ Նեմչինովը։
«Կառավարության նիստում մենք պաշտոնական որոշում կայացրինք, որ մասնակցելու ենք միայն այն ընտրական մրցաշարերին, որտեղ ռուսներ չեն լինի։ Ըստ այդմ, եթե այս չափանիշը չկատարվի, ֆեդերացիաները կզրկվեն ազգային կարգավիճակից»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս էր հայտնել, որ Ուկրաինան չի բոյկոտի Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերը, եթե այնտեղ թույլ տան ռուս և բելառուս մարզիկներին։