Ուկրաինացի աշակերտները Վրաստանի դպրոցներ կընդունվեն պարզեցված կարգով
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ դպրոցականները, ովքեր 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով, չեն կարողանում իրենց կրթությունը շարունակել ուկրաինական դպրոցներում և ցանկություն են հայտնում շարունակել կրթությունը Վրաստանում, կընդունվեն դպրոցներ։
Ըստ կրթության նախարարության՝ աշակերտները կարող են ընդունվել այն դասարան, որտեղ սովորել են Ուկրաինայի հանրակրթական հաստատությունում, 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ։
«Վրաստանում ուսումը շարունակել ցանկացողները պետք է դիմեն ցանկալի դպրոց։ Վրաստանը, ինչպես մյուս երկրները, Ուկրաինայից աշակըրտներին կառաջարկի սովորել պետական և մասնավոր դպրոցներում ինչպես պետական, այնպես էլ այլ լեզուներով։ Նշենք, որ գործող կանոնակարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին, ով ցանկանում է իր կրթությունը շարունակել վրացական դպրոցում, պետք է դիմի Վրաստանի Որակի զարգացման ազգային կենտրոն և ներկայացնի տարբեր տեսակի փաստաթղթեր՝ ի երկրում կրթություն ստացած ճանաչվելու համար։ Կրթության և գիտության նախարարի որոշմամբ՝ կանոնակարգը չի վերաբերում Ուկրաինայից ժամանած աշակերտներին, և նրանք կկարողանան պարզեցված կարգով ուսումը շարունակել Վրաստանում։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Վրաստանի կրթության և գիտության նախարարության թեժ գծով՝ (995 32) 2 200 220»,- ասված է հաղորդագրությունում։