Ուկրաինա-ԱՄՆ խաղաղության պլանի համաձայն՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ, որոնք արտացոլում են 5-րդ հոդվածը, Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ որոշակի ժամանակ
Ուկրաինա-ԱՄՆ խաղաղության պլանի համաձայն՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ, որոնք արտացոլում են 5-րդ հոդվածը, Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ որոշակի ժամանակ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից համատեղ կազմված 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրում նշվում է, որ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի ստորագրող պետությունները Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ, որոնք արտացոլում են 5-րդ հոդվածը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այդ կետը ներառում է հետևյալ բաղադրիչները․ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա կոորդինացված ռազմական արձագանքից բացի կվերականգնվեն Ռուսաստանի դեմ կիրառված բոլոր գլոբալ պատժամիջոցները։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան կամ առանց սադրանքի կրակ բացի Ռուսաստանի տարածքի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կհամարվեն ուժը կորցրած։ Եթե Ռուսաստանը կրակ բացի Ուկրաինայի վրա, անվտանգության երաշխիքները կգործարկվեն։ Այս համաձայնագրով չեն բացառվում նաև երկկողմ անվտանգության երաշխիքները։

Խաղաղության ծրագրի համաձայն՝ նաև սահմանվելու է Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը անդամակցելու ժամկետը, և երկիրը կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք եվրոպական շուկա։

Զելենսկու խոսքով՝ ներկայումս սա ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ քննարկում է՝ առանց եվրոպական հաստատման։ Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է Եվրոպական միությանը անդամակցելու հստակ ամսաթիվ, քանի որ դա Կիևի անվտանգության երաշխիքներից մեկն է։

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից համատեղ մշակված խաղաղության ծրագրի քսան կետերը։