Ուիլյամ Բըրնս. Առանց լրացուցիչ օգնության, 2024 թվականին մենք կտեսնենք ավելի շատ Ավդեևկա Ուկրաինայում, սա մեծ պատմական սխալ կլինի ԱՄՆ-ի համար
Ուիլյամ Բըրնս. Առանց լրացուցիչ օգնության, 2024 թվականին մենք կտեսնենք ավելի շատ Ավդեևկա Ուկրաինայում, սա մեծ պատմական սխալ կլինի ԱՄՆ-ի համար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը կարող է այս տարի երկրի համար զգալի տարածքային կորուստ պատճառել։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Բըրնսը ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ նշել է, որ վերջերս տասներորդ անգամ այցելել է Ուկրաինա։

Բըրնսի խոսքով, լրացուցիչ օգնությամբ Ուկրաինան կկարողանա ամրապնդել իր դիրքերը ճակատում մինչև 2024 թվականի վերջ և հաջորդ տարվա սկիզբ, ինչը երկրին թույլ կտա բանակցություններ վարել ավելի ուժեղ դիրքերից։

«Կարծում եմ, որ առանց լրացուցիչ օգնության 2024 թվականին մենք ավելի շատ Ավդեևկա կտեսնենք Ուկրաինայում, և ես կարծում եմ, որ դա մեծ պատմական սխալ կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», – ասաց Բերնսը: