Ուհանից Թուրքիա տեղափոխված Վրաստանի երեք քաղաքացիներն այսօր կվերադառնան հայրենիք
Ուհանից Թուրքիա տեղափոխված Վրաստանի երեք քաղաքացիներն այսօր կվերադառնան հայրենիք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Գամղրելիձեն, նրանց առողջական վիճակը նորմալ է:
Չինաստանի Ուհան քաղաքից Թուրքիա տարհանված Վրաստանի երեք քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: