Ապրիլի 7-ին, Ուղղափառ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը:
Դրա հետ մեկտեղ, տաճարներում կատարվելու է տոնական աղոթք-պատարագ:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը պատարագ կմատուցի Սիոնիի Աստվածածնի տաճարում՝ 10:00-ին:
Ավետումը Տիրոջ մեծագույն տոներից է: Ավետարանի համաձայն, այդ օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում Աստվածածնի դիմաց հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծո միածին որդին: