Ուղղափառ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը
Ուղղափառ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը

Ուղղափառ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը:

 

Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները  : Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին եւ վերջինիս եղբորը` Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` միայնության մեջ աղոթելու: Աղոթքը Նրա մշտական ուղեկիցն էր, ինչպես Մկրտությունից հետո կամ չարչարանքներից առաջ` Գեթսեմանիի պարտեզում: Այս անգամ աղոթքի պահին, այսինքն` երբ Նա Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց», եւ Հիսուսն իր աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով:

Երուսաղեմում ամեն տարի կատարվում են երեք տեսանելի հրաշքներ՝ Զատիկին երկնային կրակի գալուստը, Աստվածահայտնությունը (հունվարի 19), Հորդանան գետի շրջումը և ամպի հայտնվելը Թաբոր լեռան վրա օգոստոսի 19-ին՝ Պայծառակերպության Վրափոխման գիշերը:

Պայծառակերպության կամ Այլակերպության  տոնին տաճարներում օրհնվում են խաղողն ու մրգեղենը։ Ծոմ պահողների համար այս օրը բացվում է ձկնեղենով։