Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածամոր ննջեցման օրը՝ Մարիամոբան:
Տոնի հետ կապված Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցելու Սիոնիի աթոռանիստ տաճարում: Պատարագն սկսվելու է 10:00-ին, որի ավարտից հետո Իլիա Երկրորդը հավաքվածներին շնորհավորելու է տոնի առիթով:
Մարիամոբա տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք, որն սկսվել է օգոստոսի 14-ին և ավարտվելու է այսօր:
Քրիստոնյա աշխարհում Ամենասուրբ Երրորդությունից հետո մեծարվում է Մարիամ Աստվածամայրը:
Սիոնիի աթոռանիստ տաճարից Առաջին ալիքը 10:00-ին կներկայացնի ուղիղ հեռարձակում: