ՈՒկրաինան կա և մնում է Վրաստանի համար հուսալի գործընկեր. Գրոյսման

Ցանկանում եմ համոզել ձեզ, որ ՈՒկրաինան կա և մնում է Վրաստանի համար հուսալի գործընկեր: Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և անում ենք հնարավորինս, ինչ կախված է մեր երկրից, որպեսզի հզորացնենք այս աջակցությունը,- այս մասին ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո:

Գրոյսմանը շնորհակալություն է հայտնել Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավերի համար և նշել, որ սա իր առաջին այցն է բարեկամ երկիր, որը նպաստելու է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ պարոն վարչապետ և վրաց ժողովրդին ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու նպատակով: Բարձր ենք գնահատում մեր երկրների համատեղ աշխատանքը միջազգային ասպարեզում»,- ասել է Գրոյսմանը:

Նա նշել է, որ Վրաստանի և ՈՒկրաինայի միջև երկկողմ առևտրի ծավալների մեծացման տեսանկյունից գրանցվել է աճ:

«Գտնում եմ, որ հնարավորություն ունենք 500 միլիոնանոց առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդի: Բացի այդ մենք կարող ենք խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Իմ այցի ծրագրի մեջ մտնում է նաև «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովին մասնակցությունը, որը շատ կարևոր է մեր երկրների զարգացման համար: Ցանկանում եմ նշել, որ վերջին տարիներին մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելել Վրաստան, որը մեկ անգամ ևս հաստատում է մեր բարեկամական կապերը»,- ասել է ՈՒկրաինայի վարչապետը: