ՈՒկրաինայի ՆԳ նախարարը կոչ է անում Սաակաշվիլիին ենթարկվել օրենքին
ՈՒկրաինայի ՆԳ նախարարը կոչ է անում Սաակաշվիլիին ենթարկվել օրենքին

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարը կոչ է արել Միխեիլ Սաակաշվիլիին ենթարկվել կառավարությանը: Արսեն Ավակովի խոսքերով Օդեսայի նախկին նահանգապետը պարտավոր է պատասխանել առաջադրված մեղադրանքին և ձեռնպահ մնալ սադրանքներից:

«Ցանկացած հակամարտություն պետք է լուծվի միայն օրինական ճանապարհներով: Քանի դեռ չի լինի դատարանի որոշումը, չենք գտնի ոչ մի ելք: Սաակաշվիլին պարտավոր է ենթարկվել օրենքին»,- գրել է Արսեն Ավակովը:

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են այսօր առավոտյան, որից հետո նրա կողմնակիցներին հաջողվել է դուրս բերել նրան մեքենայից, այս րոպեներին նա կողմնակիցների հետ միասին գտնվում է ՈՒկրաինայի ռադայի շենքի մոտ: