Ուկրաինայի արևելքում հինգ զինծառայող է զոհվել
Ուկրաինայի արևելքում հինգ զինծառայող է զոհվել

Ուկրաինայի բանակի հինգ զինծառայող է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել երկրի արևելքում ռուսամետ անջատականների հետ տեղի ունեցած բախումների արդյունքում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն հայտնել է որ չորս զինվորները նախօրեին զոհվել են Կրիմսկի գյուղի մոտ առնվազն ութ ժամ շարունակված փոխհրաձգության ժամանակ:

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության, նոյեմբերի տեղի ունեցած բախումներում հակառակորդ կողմից 8 անջատական է սպանվել, ևս 9-ը վիրավորվել:

Ինքնահռչակ Դոնեցկի զինված ուժերի փոխհրամանատար Էդուարդ Բասուրինն այսօր ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական կողմի հրետակոծությունների արդյունքում երկու զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել:

Անջատականները նաև հաղորդում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ուժերը համատեղ գործողություն են իրականացրել և ուկրաինական դիվերսիոն խումբ են ձերբակալել՝ մեկ տասնյակից ավելի դիվերսանտների, որոնց նպատակն էր սպանել անջատականների ղեկավարներին: