ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ Կիևում «Երթ իմպիչմենտի համար» ցույցին մասնակցում է 8 500 մարդ
Կիևում «Երթ իմպիչմենտի համար» ցույցին մասնակցում է 8 500 մարդ,- այս մասին լրատվություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները:
Ցուցարարներին խոսքով դիմել է Միխեիլ Սաակաշվիլիի կինը:
«Հնարավոր է Պորոշենկոն ցանկանում էր իրականացնել խոստումը, սակայն դա չհաջողվեց նրան և պետք է գիտակցի, որ քաղաքականությունը դա բիզնես չէ և ժողովուրդը արտադրանք»,- ասել է Սանդրա Ռուլովսը:
Նրա խոսքերով հարկավոր է, որ ՈՒկրաինայում տեղի ունենան փոփոխություններ: