Ոստիկանությունը ուսումնասիրում է 51-րդ դպրոցի մերձակայքի տեսախցիկների տեսագրությունները
Ոստիկանությունը ուսումնասիրում է 51-րդ դպրոցի մերձակայքի տեսախցիկների տեսագրությունները

«Ոստիկանությունը արդեն ուսումնասիրում է ինչպես 51-րդ հանրային դպրոցում մոնտաժված, այնպես է դրա մերձակա տարածքում առկա տեսախցիկները տեսագրությունները»,- այս մասին նշված է ներքին գործերի նախարարության կողմից՝ Խորավայի փողոցում տեղի ունեցած փաստի կապակցությամբ տարածած տեղեկությունում:

«Ներքին գործերի նախարարության շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:

Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ»,- նշված է հայտարարությունում:

Ոստիկանությունը արդեն ուսումնասիրում է ինչպես 51-րդ հանրային դպրոցում մոնտաժված, այնպես է դրա մերձակա տարածքում առկա տեսախցիկները տեսագրությունները»,- հայտարարում են ՆԳՆ-ում: