Ժողովրդական պաշտպանի թեկնածության կապակցությամբ խորհրդակցություններ են ընթանում օրենսդրական մարմնում:
Ոչկառավարական կազմակերպությունները կառավարող թիմին օմբուդսմենի պաշտոնում առաջարկում են Նինո Լոմջարիայի, Զվիադ Քորիձեի, Անա Նացվլիշվիլու և Վախուշտի Մենաբդեի թեկնածությունները: Նրանց նախաձեռնությունն է, որ խորհրդարանը ընտրությունը կատարի հենց այս 4 թեկնածուների միջև, սակայն մինչ այժմ հայտնի չէ կառավարող թիմի դիրքորոշումը, թե ում է պատրաստվում ներկայացնել ապագա օմբուդսմեն:
Գործող ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու իրավասությունները լրանում են դեկտեմբերի 7-ին:
«Ժողովրդական պաշտպանի մասին» օրենքի գործող ներմերով, օմբուդսմենի պաշտոնին նույն անձը կարող է ընտրվել երկու անգամ, սակայն կառավարող թիմը Ուչա Նանուաշվիլու թեկնածությունը հավանաբար չի ներկայացնի: