Ուժեղ փոթորկից հետո Փոթիի ափամերձ հատվածում մաքրման և կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում
Ուժեղ փոթորկից հետո Փոթիի ափամերձ հատվածում մաքրման և կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում

Փոթիի ափամերձ հատվածում իրականացվում են մաքրման և կանխարգելիչ աշխատանքներ։ Մոբիլիզացված է ծանր տեխնիկան: Վնասի չափը դեռևս հայտնի չէ։

«Երեկ Սև ծովի ափին ուժեղ փոթորիկ է եղել։ Մի քանի վայրերում ծովը կոտրել է ամբարտակները, և կարևոր է եղել պաշտպանիչ պատնեշներ ստեղծել, որպեսզի ջուրը չհասնի բնակչությանը։ Լուծարման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կորուստը կհաշվարկվի։ Բնակչության վնասը փոքր է, ինչը կարևոր է, սակայն քաղաքային ենթակառուցվածքների մասով զգալի կորուստ ունենք, և մոտ օրերս կվերականգնենք»,- ասաց Փոթիի քաղաքապետարանի քաղաքապետ Բեքա Վաճարաձեն։

Ըստ կանխատեսումների՝ ուժեղ քամին կշարունակվի ևս երկու օր։