Ուժեղ հեղեղների հետևանքով Ավստրալիայի մի քանի քաղաքներ կտրվել են արտաքին աշխարհից

13:31, 21.05.2025

Ավստրալիայի հարավարևելյան հատվածում ուժեղ անձրևները հեղեղներ են առաջացրել, ինչի հետևանքով մի քանի քաղաքներ ամբողջությամբ կտրվել են արտաքին աշխարհից։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

Մեդիայի հաղորդմամբ՝ բնակչության մի մասը մինչ այժմ մնացել է տների տանիքներին։ Իշխանությունները հրատապ տարհանման հրաման են տվել։

Ամենաշատը տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի Հանթերի և Միդ Նորթ Քոստի շրջանները։ Որոշ վայրերում վերջին 24 ժամում տեղացած անձրևի քանակը համարժեք է եղել չորս ամսվա նորմային։ Գետերը դուրս են եկել ափերից։

Ավստրալիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ որոշ շրջաններում հնարավոր է, որ առաջիկա 24 ժամում տեղա 300 մմ անձրև, ինչը մայիսի միջին քանակից երեք անգամ ավել է։

Նոր Հարավային Ուելսի արտակարգ իրավիճակների հանձնակատար Մայք Վասինգը հայտարարել է, որ փրկարար ծառայությունները առաջնահերթություն են տալիս խոցելի մարդկանց փրկությանը՝ նրանց, ովքեր չեն կարող լքել իրենց տները։

«Ներկայում մեր ուշադրությունը սևեռված է այն մարդկանց վրա, ովքեր բառացիորեն գտնվում են տանիքների վրա և չեն կարող դուրս գալ», – ասել է Վասինգը։

Նմանատիպ