Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության, առևտրի և տրանսպորտի նախարարները դիտարկել են Փոթիի նավահանգստային ենթակառուցվածքները և ազատ արդյունաբերական գոտին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին Վրաստանում այցով գտնվող Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարար Լազիզ Կուդրատովին և տրանսպորտի նախարար Իլխոմ Մախկամովին ծանոթացրել է Փոթիի նավահանգստային ենթակառուցվածքներին՝ «ԷյՓիԷմ Տերմինալս Փոթի»-ին, «Փեյս Գրուպի» Փոթիի նոր ծովային նավահանգստին և ազատ տնտեսական գոտուն։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը Ուզբեկստանի նախարարների կաբինետի անդամներին ներկայացրել է նաև նախատեսվող նախագծերը և ընդգծել Վրաստանի նավահանգիստների լիակատար պատրաստակամությունը Միջին միջանցքի զարգացման գործընթացում։
Մարիամ Քվրիվիշվիլին, Լազիզ Կուդրատովի և Իլխոմ Մախկամովի հետ միասին, այցելել է նաև Փոթիի ազատ տնտեսական գոտի, որը բիզնես գործունեության ծավալներով առաջատարներից է երկրում։
Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։