Ուզբեկստանի նախագահը այցելել է Վրաստան
2026 թվականի հուլիսի 2-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևը ուղեկցող պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Ուզբեկստանի Հանրապետության նախագահին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Այցի շրջանակներում նախատեսվում են Շավկատ Միրզիյոևի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կստորագրվեն տարբեր ոլորտներին վերաբերող համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։
Նաև, Ուզբեկստանի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրին և կմասնակցի բանաստեղծ Ալիշեր Նավոիի հուշարձանի բացման արարողությանը»,— ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։