Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Վլադիմիր Զելենսկիին. Դուք շատ բան եք արել օրենքի գերակայության ամրապնդման համար, բայց դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն
Դուք շատ բան եք արել օրենքի գերակայության ամրապնդման համար, բայց դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, – Կիևում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ուկրաինացի ժողովուրդը ցույց տվեց անհավանական ուժ։
«Մեր օգնությունը կենտրոնացած է այս սարսափելի պատերազմը հաղթահարելու վրա։ Մենք ցանկանում ենք առաջ նայել, թե ինչ է պետք անել: Օրինակ, դուք շատ բան եք արել օրենքի գերակայության ամրապնդման համար, բայց դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք խոսեցինք այս թեմաների շուրջ։ Ինչպես գիտեք, այժմ հանձնաժողովը հանձնարարական է պատրաստում ԵՄ անդամ երկրների համար։ Մենք օր ու գիշեր աշխատել ենք այս գնահատման վրա։ Նախորդ այցի ժամանակ մենք խոստացել էինք, որ անխոնջ աշխատելու ենք այս ուղղությամբ, ուստի այսօր մեր ունեցած քննարկումները թույլ կտան ավարտին հասցնել գնահատման մի մասը մինչև հաջորդ շաբաթվա վերջ։ Ճանապարհը հայտնի է, այս ճանապարհը հիմնված է վաստակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդն ապացուցել է անհավանական ուժ: Այսպիսով, ես խորապես համոզված եմ, որ դուք կհաղթահարեք այս սարսափելի պատերազմը: Դուք և մենք կկառուցենք այս գեղեցիկ երկիրը», – ասաց Ուրսուլա ֆոն Դան Լայենը։