Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրամիությունը ստիպված է նավթ գնել Ռուսաստանից, հակառակ դեպքում Պուտինը գնորդներ կգտնի այլ շուկաներում և ավելի շատ փող կաշխատի
Եվրամիությունը ստիպված է նավթ գնել Ռուսաստանից, քանի որ հակառակ դեպքում նախագահ Պուտինը կգտնի էներգակիրների գնորդներ այլ շուկաներում և ավելի շատ փող կստանա,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը MSNBC-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ պետք է ճիշտ հավասարակշռություն գտնենք, որպեսզի մեր տնտեսությանը մեծ վնաս չպատճառենք։ Եթե այսօրվանից ամբողջությամբ հրաժարվենք ռուսական նավթից, ապա Պուտինը, հավանաբար, կկարողանա այն վաճառել համաշխարհային շուկայում, որտեղ գները կբարձրանան և ավելի շատ կարտադրեն։ Սա կհամալրի նրա ռազմական ռեսուրսները։ Ուրեմն մենք պետք է շատ ռազմավարական լինենք այդ հարցում», – ասել է Ֆոն դեր Լայենը: