Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի տուրքերի դեմ
Եվրոպական միությունը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի տուրքերի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ Եվրամիության նպատակն է հարցը լուծել բանակցությունների միջոցով։
«Մեր նպատակը հարցի կարգավորումն է բանակցությունների ճանապարհով, սակայն, իհարկե, եթե անհրաժեշտ դառնա, մենք կպաշտպանենք մեր շահերը, մեր ժողովրդին և մեր ընկերություններին։ Մենք չենք ցանկանում պատասխան գործողություններ, սակայն եթե դա դառնա անխուսափելի, մենք ունենք հստակ ծրագիր պատասխան քայլերի համար և անպայման կկիրառենք այն», – հայտարարել է ֆոն դեր Լայենը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։