Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումը՝ դադարեցնել բնական գազի մատակարարումը եվրոպական երկրներ, շանտաժի գործիք է

13:17, 27.04.2022

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքով՝ եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը շանտաժի գործիք է։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Մոսկվայի գործողությունն անարդար է և անընդունելի և վկայում է Ռուսաստանի՝ որպես բնական գազի մատակարարի անվստահելիության մասին։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ անդամ երկրներն այս սցենարի համար ունեն պլաններ, և Եվրահանձնաժողովը սերտ կապի մեջ է նրանց հետ՝ այլընտրանքային մատակարարում ապահովելու և բլոկում մատակարարման լավագույն մակարդակը պահպանելու համար:

Սակայն, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերով, այժմ ընթանում է բնական գազի հարցերով համակարգող խմբի նիստը՝ որոշելու ԵՄ-ի համակարգված արձագանքը։

«Մենք նաև կշարունակենք աշխատել միջազգային գործընկերների հետ՝ այլընտրանքային հոսքեր ապահովելու համար, և ես կշարունակեմ աշխատել եվրոպացի և համաշխարհային առաջնորդների հետ՝ ապահովելու Եվրոպայի էներգամատակարարման անվտանգությունը։ Եվրոպացիները կարող են հույս դնել մեր լիակատար աջակցության վրա»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նմանատիպ