Ուրախ ենք, որ մայիսի 17-ին ոստիկանությունը պաշտպանել է ակցիայի մասնակիցների անվտանգությունը. Դենիել Հոլտգեն
Ուրախ ենք, որ  մայիսի 17-ին ոստիկանությունը պաշտպանել է ակցիայի մասնակիցների անվտանգությունը. Դենիել Հոլտգեն

Եվրոպայի խորհրդի գլխավոր  քարտուղար Դենիել Հոլտգենի հայտարարությամբ, ողջունելի է, որ ոստիկանությունը պաշտպանել է Վրաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ անցկացված ակցիայի մասնակիցերի անվտանգությունը:

«Ուրախ ենք, որ օրվա ավարտին Թբիլիսիում անցկացվել է ցույց և ոստիկանությունը պաշտպանել է ակցիայի մասնակիցների անվտանգությունը»,- հայտարարել է Հոլտգենը՝ Առաջին ալիքի հետ զրույցում:

Իսկ մինչ այդ, Դենիել Հոլտգենը վրաստանյան մայիսի 17-ի իրադարձություններին է արձագանքել «թվիթեր» սոցիալական ցանցում: Նրա խոսքով, իշխանությունը պետք է ապահովի, որ բոլոր քաղաքացիները իրականացնեն սեփական իրավունքները:

 

Թողնել մեկնաբանություն